Կալիֆոռնիայում փոթորկի ժամանակ տեղի է ունեցել երկրաշարժ
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի հարավային մասում տեղի է ունեցել 5,1 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին տեղեկացրել էnews.am-ը՝ հղում անելով Reuters-ին։
Մերձարեւադարձային փոթորկի ժամանակ տեղի ունեցած երկրաշարժը գրանցվել է Լոս Անջելեսից հյուսիս։ Ցնցումներն զգացվել են Օհայ քաղաքից յոթ կիլոմետր հեռվում, Վենտուրայի օկրուգում։ Տեղի իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ երկրաշարժն ուժեղ զգացվել է ամբողջ Վենտուրայի օկրուգում։ Շինությունների վնասվելու մասին տեղեկություններ առայժմ չեն ստացվել։