«Հայգեր» մակնիշի շուրջ 250 ավտոբուս կփոխարինվի էլեկտրական ավտոբուսներով, մեկնարկել է Նորք-Մարաշը Սարալանջին կապող ճանապարհի կառուցման աշխատանքը
Օպերային երեկոներ՝ Թումոյի այգում. Երևանի քաղաքապետարանի մշակութային հերթական նախաձեռնությունը մայրաքաղաքում: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել նախագիծն իրականացնելու ուղղությամբ:
***
«Հայգեր» մակնիշի շուրջ 250 ավտոբուսները կփոխարինվեն էլեկտրական ավտոբուսներով: Գործընթացը մեկնարկելու նպատակով հանձնարարվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ սկսել բանակցությունները:
***
Փակ շուկայի դիմացի գետնանցումն արդեն հարմարեցված է հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար. տեղադրվել է հատուկ վերելակ: Երևանում այս տարի շուրջ 20 նմանատիպ վերելակ կտեղադրվի:
***
Մայրաքաղաքում workout մարզաձևը զարգացնելու նպատակով բոլոր վարչական շրջաններում կառուցվում են հատուկ մարզահրապարակներ: Ընդհանուր առմամբ կկահավորվի 24 բակային տարածք:
***
Շինբարեկարգման ծրագրով ընթացիկ տարում մայրաքաղաքում 16 կմ ոռոգման նոր ցանց կանցկացվի: Եվս 25 կմ էլ՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից:
***
Մեկնարկել են Նորք-Մարաշը Սարալանջին կապող նոր ճանապարհի կառուցման աշխատանքները: Քարքարոտ ու անանցանելի այս հատվածը կդառնա շուրջ 1.4 կմ երկարությամբ ու 7 մ լայնությամբ ժամանակակից ճանապարհ: Տարածքում կիրականացվեն նաև ենթակառուցվածքների անցկացման աշխատանքներ: