154 ծառայողից 1-ն է կին. իգական սեռի պարեկների ամենափոքր թիվը Տավուշի և Գեղարքունիքի մարզերում է
Հանրապետության ևս 4 մարզում պարեկային ծառայությունը կսկսի գործել օգոստոսի 25-ից:
Այսպիսով արդեն ծառայություն կիրականացվի ամբողջ Հայաստանի տարածքում: Հայտարարված նոր ընդունելությունում նախապատվություն է տրվելու կանանց: Ինչպես ոլորտի պատասխանատուներն են հավաստիացնում՝ ուժային կառույցներում կանանց ակտիվ ներգրավվածությունը դարձել է հրամայական: