Դստերը ֆիզիկական եւ հոգեկան ցավ պատճառած տղամարդը ձերբակալվել է
Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել մի կնոջ ֆիզիկական եւ հոգեկան ցավ պատճառելու մասին: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել 2021 թ. մարտ-ապրիլ ամիսներին: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը:
Օգոստոսի 19-ին Ծովինար գյուղի 27-ամյա բնակչուհին հրավիրվել է ոստիկանության Մարտունու բաժին եւ հաղորդում տվել, որ 2021 թ. մայիսին հայրն իրեն ֆիզիկական եւ հոգեկան ցավ է պատճառել մի արարքի համար, որն ինքը չի կատարել:
Նա նաեւ հայտնել է, որ հոր արարքի պատճառով իրեն շատ նվաստացած է զգացել, հոգեպես ճնշված եւ ընկճված:
50-ամյա տղամարդը ձերբակալվել եւ ներկայացվել է նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: