Մբապեն խորհուրդ է տվել ՊՍԺ-ին ձեռք բերել Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստին
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ակումբի ղեկավարությանը խորհուրդ է տվել ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոյից» Անտուան Գրիզմանին, Armsport-ի փոխանցմամբ՝ հայտնում է PSG Reporter-ը:
Նշվում է, որ Գրիզմանը չի բացառում հայրենիքում կարիերան շարունակելու տարբերակը։ Դա կարող է տեղի ունենալ մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը:
Նշվում է նաև, որ 32-ամյա Անտուան Գրիզմանի տրանսֆերը կարելի է գնել Մադրիդի «Ատլետիկոյից» 25 միլիոն եվրոյով։ Նման կետ նշված է ֆուտբոլիստի գործող պայմանագրում։
Նշենք, որ Գրիզմանն իր ողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է Իսպանիայում։