Բժիշկը գնահատել է կորոնավիրուսի նոր տարբերակի վտանգը
Իմունոլոգ Վլադիսլավ Ժեմչուգովը Lenta.ru-ին տված հարցազրույցում ասել է, որ կորոնավիրուսի BA.2.86 նոր տարբերակը՝ ավելի քան 30 մուտացիայով, լուրջ վտանգ չի ներկայացնում։
«Կարծում եմ, որ դա ոչ մի կերպ վտանգավոր չէ և ոչ մի բանի չի սպառնա, քանի որ դա բնական գործընթացի արտացոլումն է»,- Shantnews-ի փոխանցմամբ՝ ասել է բժիշկը։
Նա բացատրել է, որ SARS-CoV-2-ը շարունակում է մուտացիայի ենթարկվել գրեթե ամեն օր՝ անկախ ամեն ինչից, քանի որ այս կերպ վիրուսը հարմարվում է փոփոխվող պայմաններին։
Ավելի վաղ բրիտանական առողջապահական գործակալությունը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայում առաջին անգամ հայտնաբերվել է BA.2.86 կորոնավիրուսի նոր տարբերակը, որը բնութագրվում է մեծ թվով մուտացիաներով։