Մեսսին ճանաչվել է Լիգայի գավաթի լավագույն ֆուտբոլիստ
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է Լիգայի գավաթի լավագույն ֆուտբոլիստ։
Մեսսին դարձավ նաև Լիգայի գավաթի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը՝ 7 խաղում դառնալով 10 գոլի հեղինակ։
MLS + MX Լիգայի գավաթի եզրափակիչ խաղում հանդիպեցին «Նեշվիլն» ու «Ինտեր Մայամին»։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։ Հանդիպման 57-րդ րոպեին տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Ֆաբրիս Պիկոն՝ հավասարեցնելով հանդիպման հաշիվը։ Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ են գտնվել Մայամիի թիմի ֆուտբոլիստները, փոխանցում է Armsport-ը։