Ի՞նչ հիվանդություններ է բուժում մարմելադը
Գիտնականները պարզել են, որ մարմելադը և մրգային ու հատապտուղային դոնդողները, որոնք պարունակում են պեկտին, օրգանիզմից դուրս են բերում ծանր մետաղները, հատկապես կապարը:
Mediahub-ի փոխանցմամբ՝ մարմելադը պարունակում է նաև մեծ քանակությամբ հակաքաղցկեղային պեկտին և հակաօքսիդանտներ:
Այս օգտակար և համեղ քաղցրավենիքը օրգանիզմից դուրս է բերում խոլեստերինը և թունավոր նյութերը, ինչպես նաև այն պաշտպանում է իոնացնող ճառագայթումից, կարգավորում է աղիքային միկրոֆլորան, կանխում դիսբակտերիոզի առաջացումը: Եթե համեմատենք մարմելադի և շոկոլադի կալորիականությունը, ապա շոկոլադը պարունակում է 540 կիլոկալորիա, իսկ մարմելադը` 289: