Ատամնաբույժը խոսել է իմաստության ատամները հեռացնելու անհրաժեշտության մասին
Յուրաքանչյուր մարդ պետք է անհատապես որոշի՝ իմաստության ատամները հեռացնի՞, թե՞ ոչ, սակայն այդ ատամների անհասանելիության հետևանքով առաջացած վատ հիգիենայի պատճառով զգալիորեն մեծանում է կարիեսի առաջացման վտանգը, զգուշացրել է ատամնաբույժ Վլադիմիր Լոսևը։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս կարծիքը նա հայտնել է Life-ին տված հարցազրույցում։
Լոսևը բացատրել է, որ իմաստության ատամները, որոնք հայտնի են նաև որպես «ութնյակներ», աճելու համար բավարար տեղ չեն ունենում, որպես հետեւանք՝ հաճախ չեն կարողանում լիովին դուրս գալ։ Սա, իր հերթին, կարող է առաջացնել ճնշում հարակից ատամների վրա, ատամնաշարի տեղաշարժ, անհանգստություն լնդերում և բերանի լորձաթաղանթում:
Իմաստության ատամների մեկ այլ խնդիր բժիշկն անվանել է դրանց անհասանելիությունը և արդյունքում՝ ոչ բավարար հիգիենան, ինչը զգալիորեն մեծացնում է կարիեսի և բերանի խոռոչի այլ հիվանդությունների վտանգը։
Միաժամանակ, եթե իմաստության ատամները լիովին դուրս են եկել, չեն ճնշում ատամնաշարը և հեշտությամբ հասանելի են մաքրման համար, ապա դրանք կարելի է փրկել, բուժել ու չհեռացնել, հավելել է ատամնաբույժը։