Բուժքրոջը մեղադրել են նորածնին սպանելու մեջ
Բուժքույր Լյուսի Լետբիին մեղադրել են մանկասպանության համար, երբ նա 2015 թվականի հունիսից մինչև 2016 թվականի հունիսն աշխատելիս է եղել Մեծ Բրիտանիայի Չեստեր քաղաքի հիվանդանոցում:
Mediahub-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է The Independent-ը։
Մանչեսթերի թագավորական դատարանը լսել է ավելի քան 240 վկաների ցուցմունքները և որոշել ձերբակալվածին մեղավոր ճանաչել յոթ սպանության և ևս վեց մարդու սպանության փորձի համար։
Լետբին միտումնավոր օդ է ներարկել երեխաներին կամ թունավորել ինսուլինով։ Նա նաև մեծ քանակությամբ կաթ է տվել երեխաներին, ովքեր վաղաժամ են ծնվել կամ ունեցել են ֆիզիկական արատներ։
Նրանցից մեկի նկատմամբ բրիտանուհին նաև ֆիզիկական բռնություն է գործադրել։
Ըստ հրապարակման՝ կնոջը, ամենայն հավանականությամբ, կտեղավորեն խիստ ռեժիմով բանտում և կդատապարտեն ցմահ ազատազրկման։