Իրանում ձերբակալված ադրբեջանցին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Իրանում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Ֆարիդ Սաֆարլին դատարանի որոշմամբ դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։ Այդ մասին ադրբեջանական մամուլին հայտնել է նրա մայրը, ասելով, թե որդին իրեն մեղավոր չի ճանաչում և չի ընդունում անհիմն մեղադրանքը։
Գերմանիայում սովորող Սաֆարլին այս տարվա փետրվարին մասնավոր այցով ժամանել էր Իրան՝ տեսակցելու իր ուսանողական ընկերուհուն։ Իրանում նա ձերբակալվել էր ու մեղադրվել լրտեսության համար։