17 տարի բանտարկված, հետո անմեղ ճանաչված տղամարդուն որոշել են ստիպել վճարել բանտում սննդի համար
Մեծ Բրիտանիայի բնակիչը, ով 17 տարի ճաղերի հետևում է անցկացրել ուրիշի հանցագործության համար, կարող է ստիպված լինել վճարել բանտում իր անցկացրած տարիների համար: Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Mail-ը։
57-ամյա Էնդրյու Մալկինսոնը անարդարացիորեն դատապարտվել է ցմահ բանտարկության՝ բռնաբարության համար, որը նա չի կատարել։ Տղամարդը շահել է դատը՝ ապացուցելով իր անմեղությունը և ազատ է արձակվել 17 տարի ճաղերի հետևում անցկացնելուց հետո: Այժմ նա կարող է ստանալ մինչև մեկ միլիոն ֆունտ ստերլինգ՝ որպես փոխհատուցում իր անօրինական դատվածության համար։
Սակայն բրիտանացի փաստաբան Էդվարդ Հենրին զգուշացրել է, որ փոխհատուցում ստանալու գործընթացը կարող է տարիներ տևել։ Ավելին, վտանգ կա, որ իր պաշտպանյալին կարող են ստիպել զգալի գումար վճարել բանտային ծառայությունների համար, ներառյալ սնունդը և կացարանը: