Քայլի Ջեններն ու Թիմոթի Շալամեն գաղտնի ժամադրության են գնացել
Քայլի Ջեններն ու Թիմոթի Շալամեն շարունակում են հանդիպել։ Ըստ ինսայդերների՝ զույգն իրեն լավ է զգում, և նրանք միասին երջանիկ են։ Չնայած ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ աստղերը բաժանվել են։
«Քայլին և Թիմոթին շարունակում են տեսնվելց, երբ կարողանում են։ Քայլին զբաղված է աշխատանքով և ճանապարհորդություններով, բայց նրանք ժամանակ են գտնում միմյանց համար, երբ կարող են և սիրում են միմյանց»,- ասել է աղբյուրը ET-ին։
Հիշեցնենք, որ տարեսկզբին Քայլի Ջենները վերջնականապես բաժանվեց Թրևիս Սքոթից։ Ինսայդերները պնդում էին, որ նրանք չեն կարողացել պահպանել հարաբերությունները մի քանի պատճառներով։ Թերևս գլխավորն այն էր, որ ռեփերն ամուսնության առաջարկ չի արել սիրելիին, չնայած այն բանին, որ նրանք երկու երեխա են մեծացնում՝ դուստր Սթորմիին և որդի Էյրին։