Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական ընկերակցության պատվիրակությունը ժամանել է Նիգեր՝ բանակցությունների
Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական ընկերակցության (ECOWAS) պատվիրակությունը ժամանել է Նիգերի մայրաքաղաք: Այդ մասին հայտնել է France Presse գործակալությունը:
«Արևմտյան Աֆրիկայի երկրների պատվիրակությունը շաբաթ օրը ժամանել է Նիամեյ՝ փորձելով կրկին հանդես գալ որպես դիվանագիտական միջնորդ»,- հայտնել է գործակալությունը:
Ավելի վաղ ECOWAS-ի քաղաքական գործերի, խաղաղության և անվտանգության հարցերով հանձնակատար Աբդել Ֆաթաու Մուսան հայտարարել էր, որ օգոստոսի 19-ին ECOWAS-ը կարող է դիվանագիտական առաքելություն ուղարկել Նիգեր: Հանձնակատարի տեղեկատվության համաձայն՝ համայնքը պատրաստ է հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով։