Քարաշեն բնակավայրում սուբվենցիոն ծրագրով կառուցվել է նոր խաղահրապարակ
Տեղ համայնքի Քարաշեն բնակավայրում սուբվենցիոն ծրագրով կառուցվել է նոր խաղահրապարակ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քարաշենցիների հետ քննարկեցինք տարբեր հարցեր, ուրախությամբ արձանագրեցի, որ բնակիչներից մեկն օգտվել է Կառավարության կողմից տրամադրվող 16 մլն դրամի շրջանակում սահմանամերձ բնակավայրերում բնակարանի կառուցման ծրագրից»,- ասված է գրառման մեջ: