Հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 18-ին Լեփսիուսի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 31-ամյա Քյարամ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն։