Սանդրա Բալոքը կարող է զրկվել Օսկարից
2010 թվականին Սանդրա Բալոքը «Օսկար» ստացավ «The Blind Side» կենսագրական ֆիլմում լավագույն դերասանուհի անվանակարգում։ Եվ հիմա, 13 տարի անց, նրանից կարող են խլել իր արժանի մրցանակը։
Showbiz-ի փոխանցմամբ՝ TMZ-ը հայտնում է, որ ամերիկացի ֆուտբոլիստ Մայքլ Օհերը, ում մասին նկարահանվել է ֆիլմը, հայտարարել է, որ ֆիլմում որոշ իրադարձություններ ընդհանրապես չեն համընկնում իրականության հետ։ Օրինակ, Թուոհիի ընտանիքը փաստացի չի որդեգրել նրան, ինչպես ցույց է տրված ֆիլմում, փոխարենը նրան հանձնել են խնամակալության կենտրոնի: Մայքլը պնդում է, որ ընտանիքը բավականաչափ գումար է վաստակել նախագծից, մինչդեռ ինքը ոչինչ չի ստացել:
Twitter-ի օգտատերերն անմիջապես հարձակվել են Սանդրա Բալոքի վրա՝ պնդելով, որ այս սկանդալի պատճառով նա արժանի չէ մրցանակի։ Ճիշտ է, մենք չհասկացանք, թե ինչ կապ ունի դերասանուհին ֆիլմի սյուժեի ստեղծման հետ…