ԱՄՆ դեսպանը Լոռիում էր
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինը Լոռու գեղատեսիլ մարզում էր, որտեղ այցելել է Սանահին Վանական Համալիր՝ ծանոթանալու «ԱՄՆ դեսպանի Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ համալիրի մի քանի բաղադրիչների պահպանության աշխատանքների ընթացքին։ Այդ մասին հայտնում են դեսպանությունից։
Սանահինում դեսպանին ողջունել է Ալավերդի համայնքի ղեկավարը։
Հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվում են համալիրի արևելյան հատվածի հուշարձանախմբի՝ Սբ․ Հակոբի մատուռի, Գրիգոր Տուտեոդու խաչքարի և Սբ․ Հարույթուն եկեղեցու պահպանության աշխատանքները, որոնք ղեկավարում է «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիան»։ \
Նշվում է, որ ԱՄՆ դեսպանությունը հպարտ է իր ներդրումն ունենալ Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգության այս կարևոր հուշարձանների կոնսերվացման հարցում։