Ինչու էին շրջափակել Կարմիր խաչի գրասենյակը. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ մի խումբ քաղաքացիներ շրջափակել էին Հայաստանում Կարմիր Խաչի գրասենյակը` որպես բողոքի նշան: Բանն այն է, որ Ադրբեջանը թույլ չի տալիս օրերս Գյումրի-Երեւան մայրուղում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած Հելեն Դադայանի մարմինը տեղափոխել Արցախ, որպեսզի նրա հարազատները վերջին հրաժեշտը տան Հելենին եւ հուղարկավորեն իր հայրենիքում:
Հիշեցնենք, որ ավտովթարի հետևանքով 11 մարդ էր մահացել, նրանցից մեկը` Հելենը, Արցախից էր: Քաղաքացիները Կարմիր Խաչից պահանջում էին արձանագրել փաստը, որ Ադրբեջանն արգելել է դին տեղափոխել Արցախ: ԿԽ գրասենյակի աշխատակիցները տեւական ժամանակ մնացել էին շենքում` չէին կարողանում գնալ տուն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։