Լողավազանում 13 երեխա թունավորվել է քլորի գոլորշիից
Տասներեք երեխա, ովքեր հանգստանում էին ծնողների հետ հանգստի կենտրոնում, լողավազանում լողալուց հետո իրենց վատ են զգացել, նրանցից երեքը ստիպված են եղել հոսպիտալացվել, այս փաստով ստուգում է կազմակերպվել, հայտնում է Տյումենի մարզի դատախազության մամուլի ծառայությունը։
«Տյումենի մարզում երեխաները, ովքեր իրենց օծնողների հետ հանգստանում էին հանգստի կենտրոնում, իրենց վատ են զգացել լողավազանում լողալուց հետո: Դեպքի վայր ժամանած շտապօգնության խումբը հետազոտել է 13 անչափահաս երեխայի: 2012, 2015 և 2016 թվականներին ծնված երեք երեխաներ հոսպիտալացվել են»,- նշված է հաղորդագրության մեջ։ Այս փաստով Տյումենի մարզում դատախազության կողմից արդեն ստուգումներ է կազմակերպվել։
Ռոսպոտրեբնադզորի դեպարտամենտի մամուլի ծառայությունը հայտնել է, որ լողավազանում քլորի գոլորշիով երեխաների թունավորման կապակցությամբ անմիջապես դեպքի վայր են մեկնել փորձագետները՝ սանիտարահամաճարակային հետազոտություն անցկացնելու համար, փոխանցում է Mediahub-ը։