Ի՞նչ են հուշում աստղերը
Խոյեր
Այսօր ձեր սիրելին չի ցանկանա ձեզ հետ կիսվել իր մտքերով, ցանկություններով եւ անհանգստություններով, սակայն ոչ այն պատճառով, որ չի վստահում ձեզ, այլ այն, որ նախընտրում է ամեն ինչ իր ներսում պահել եւ ինքնքուրույն գլուխ հանել:
Ցլեր
Այսօր առաջին հայացքից տհաճ թվացող իրադարձություններն անգամ ձեզ համար կլինեն օգտակար եւ հաճելի` անձնական կյանքում:
Երկվորյակներ
Այսօր ձեր սիրելին կփորձի հասկանալ` կարող է, արդյոք, ձեզանից բացի ուրիշ մեկի էլ սիրահարվել: Աշխատեք բացատրել նրան, որ նրա այդ պահվածքը ձեր սրտով չէ:
Խեցգետիններ
Այսօր դուք սրտնեղելու պատճառ կգտնեք, թեեւ իրականում այն այդպիսին չի լինի:
Առյուծներ
Բոլոր ընկերներին չէ, որ կարելի է ընկալել որպես զուգընկեր: Համենայնդեպս, այսօր խուսափեք նման բանից:
Կույսեր
Այսօր դուք կասկածի տակ կառնեք ձեր սիրելիի` ճշմարիտ լինելը, անգամ եթե տվյալ հարցում նա երբեւէ չի սխալվել:
Կշեռքներ
Այսօր լավ օր է, որպեսզի սիրելիի հետ ժամանակավոր հարաբերությունները դարձնեք երկարաժամկետ:
Կարիճներ
Այսօր դուք խիստ կլինեք ձեր սիրելիի հանդեպ եւ կդաստիարակեք նրան` ինչպես խիստ ծնող:
Աղեղնավորններ
Այսօր դուք ձեր սիրելիից կփորձեք շատ ավելին ստանալ, սակայն ոչնչի էլ չեք հասնի, քանի որ ձեր ցանկությունները չեն համապատասխանի ձեր հնարավորություններին:
Այծեղջյուրներ
Միշտ էլ ինչ-որ բան առաջին անգամ է լինում: Այնպես որ, չարժե վախենալ այն ամենից, ինչ կկատարվի ձեզ հետ այսօր:
Ջրհոսներ
Այսօր ձեր սիրելիին շատ հեշտ կլինի ձեզ հաճույք պատճառելը: Դա վերաբերում է ցանկացած տեսակի հաճույքի:
Ձկներ
Այսօր ձեր սիրելին ձեր խղճահարության կարիքը կունենա: Կարեւոր է, սակայն, որպեսզի դուք չչարաշահեք դա: