Հոգեբանը մատնանշել է զույգի անառողջ հարաբերությունների ախտանիշները
Վիրավորանքն ու անհարգալից վերաբերմունքը զույգի անառողջ հարաբերությունների վառ ախտանշաններն են, զգուշացնում է հոգեբան Վիտա Խլեբնովան։ Shantnews-ի փոխանցմամբ՝ Lenta.ru-ի հետ զրույցում նա մատնանշել է հարաբերություններում առկա այլ անհանգստացնող նշաններ:
Բոլոր հարաբերություններն անցնում են ճգնաժամերի միջով, նշում է Խլեբնովան։ Զուգընկերներից յուրաքանչյուրը կարող է ունենալ բարդ ժամանակաշրջաններ, որոնք հետք են թողնում հարաբերությունների վրա:
Բայց եթե այդ «անհամապատասխանությունները» չափազանց շատ են, ապա, ամենայն հավանականությամբ, զուգընկերները գտնվում են, այսպես կոչված, թունավոր հարաբերությունների մեջ, ասում է նա։
Զուգընկերները պետք է մտածեն խնդրի մասին, եթե բավարար ժամանակ չանցկացնեն միասին, խուսափեն միասին լինելու ցանկացած հնարավորությունից, նշում է Lenta.ru-ի զրուցակիցը։
«Եթե նրանք փորձում են վերահսկել կամ փոխել ձեզ, ձեր անձնական սահմանները չեն հարգվում, հարաբերություններում կան վիրավորանքներ և անհարգալից վերաբերմունք, դուք պետք է լուծում գտնեք նման իրավիճակում, հատկապես եթե խոսքը բարոյական կամ նույնիսկ ֆիզիկական բռնության մասին է»,-ասել է նա:
Հարաբերությունները խզվում են, երբ զուգընկերներից մեկը զգում է, որ իրեն չեն հասկանում, չեն լսում, չեն գնահատում և չեն հետաքրքրվում իրենով, նշում է Խլեբնովան։