Պատերազմի սկզբից Ռուսաստանի եւ Ուկրաինայի ընդհանուր կորուստները կարող են հասնել 500 հազարի. New York Times
Պատերազմի սկզբից Ռուսաստանի եւ Ուկրաինայի ընդհանուր կորուստները կարող են հասնել 500 հազարի, գրում է News.am-ը։
Ռուսաստանի ընդհանուր կորուստները, ըստ թերթի աղբյուրների, մոտենում է 300 հազարի։
Թերթի զրուցակիցները հիշեցնում են, որ այս պատերազմում կողմերի կորուստները հաշվելը բավականին դժվար է, եւ այդ գնահատականները կարող են ճշգրիտ չլինել: Մոսկվան ակնհայտորեն թաքցնում է իր կորուստների ճշգրիտ թվերը, Կիեւն ընդհանրապես չի հրապարակում իր կորուստները՝ պատերազմի սկզբում պաշտոնապես հայտարարելով, որ կորուստների մասին տվյալները կհրապարակվեն միայն պատերազմի ավարտից հետո։