Դատախազություն են ներկայացել Լևոն և Սիրուշո Քոչարյանների ներկայացուցիչը և Սեդրակ Առուստամյանը
«Մուլտի գրուպ կոնցեռն»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը, նրա ընտանիքի անդամների ներկայացուցիչը, ինչպես նաև Լևոն և Սիրուշո Քոչարյանների ներկայացուցիչն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ներկայացել են դատախազություն։ Այս մասին Araratnews.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Դատախազություն են ներկայացել Լևոն և Սիրանուշ Քոչարյանների ներկայացուցիչը, Սեդրակ Առուստամյանը և իր ընտանիքի անդամների ներկայացուցիչը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանը և նրա կինը դեռևս չեն ներկայացել:
Իրավասու մարմինը ներկայացած անձանց տրամադրել է ուսումնասիրությունների արդյունքներով հավաքված նյութերը՝ առաջարկելով օրենքով նախատեսված ժամկետում ծանոթանալ և ներկայացնել դիրքորոշում ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ: