Երեխային կտտանքների ենթարկած մայրը ձերբակալվեց. նախաձեռնվել է քրեական վարույթ
Երեխային կտտանքների ենթարկած մայրը ձերբակալվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն եւ սեռական ոտնձգություն կատարելու վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ, Ոստիկանությունից ստացված հաղորդման առթիվ, 2023թ օգոստոսի 18-ին ՀՀ Քննչական Կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերը 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի, 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի եւ 300-րդ հոդվածի 3րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի հատկանիշներով։
Կինը՝ Ա․Ա․-ն հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները կատարվածի հանգամանքները ամբողջությամբ պարզելու եւ երեխաների իրավունքների պաշտպանությունն ապահովվելու նպատակով։
ՀՀ քննչական կոմիտեն առաջիկայում ավելի համապարփակ տեղեկատվություն կհրապարակի