Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել․ Զապորոժիեն հրթիռային հարձակման է ենթարկվել
Օգոստոսի 18-ին ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել Ռուսաստանում աերոբալիստիկ հրթիռի կրիչով «Կինժալ» հրթիռի թռիչքի պատճառով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Մինչ այդ, Korrespondent-ը հայտնում է, որ ՌԴ-ն հարվածներ է հասցրել Զապորոժիե շրջաններից մեկին։
Այս մասին հայտնել է Զապորոժիեի ղեկավար Յուրի Մալաշկոն Telegram-ում։
«Թշնամին հրթիռային հարված է հասցրել մարզկենտրոնի շրջաններից մեկին»,- գրել է նա։
Մալաշկոն հավելել է, որ ավերածությունների մասշտաբն ու տուժածների թիվը պարզվում են։ Իր հերթին, Զապորոժիեի քաղաքային խորհրդի քարտուղար Անդրեյ Կուրտևը Telegram-ում հայտնել է, որ պայթյունի ալիքից վնասվել են երեք բազմահարկ շենքերի բնակարանների և աստիճանահարթակների պատուհանները։