Ադրբեջանում մտադիր են դատել առեւանգված Վագիֆ Խաչատրյանին
Ադրբեջանում մտադիր են դատել Արցախի առեւանգված քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին։
Ինչպես տեղեկացրել է ԶԼՄ-ներին Ադրբեջանի գլխավոր դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի պետ Էմիլ Թաղիեւը, Խաչատրյանը «առաջիկայում կկանգնի դատարանի առջեւ»։
Վագիֆ Խաչատրյանը մեղադրվում է «ցեղասպանություն» եւ «տեղահանում կամ բնակչության բռնի վերաբնակեցում» հոդվածներով 1991թ. Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, որը Ադրբեջանն ինքն էր սանձազերծել Արցախի դեմ։ Խաչատրյանն առեւանգվել է տառացիորեն ԿԽՄԿ աշխատակիցների ձեռքից։