«Մոսկվա Սիթիում» տարհանում են իրականցրել պայթյունի սպառնալիքի պատճառով
Մոսկվայում անհայտ անձը հայտնել է «Աֆիմոլ սիթի» առևտրի կենտրոնում և «IQ-կվարտալ» համալիրում պայթյունի սպառնալիքի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այդ մասին ТАСС-ին հայտնել են իրավապահ մարմիններում։
«Անհայտ անձը հայտնել է «Մոսկվա Սիթիում» պայթյունի սպառնալիքի մասին, այժմ տեղի է ունենում տարհանում «Աֆիմոլ սիթի» առևտրի կենտրոնից և «IQ-կվարտալ»-ից», - ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով` շենքերում գործել են ազդանշանները: