Վրացի մաքսավորները կանխել են Թուրքիայից մաքսանենգ ոսկե իրերի ներկրման փորձը
Վրացի մաքսավորները կանխել են Թուրքիայից երկիր մաքսանենգ ոսկե իրերի ներկրման փորձը «Սարպի» մաքսակետում (վրաց-թուրքական սահման), տեղեկացրել է «Sputnik Грузия»-ն՝ հղում կատարելով Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը։
Մաքսանենգ ոսկին՝ 198,91 գրամ քաշով, հայտնաբերվել է Վրաստանի քաղաքացիների եւ օտարերկրացիների ուղեբեռներում։
Մաքսանենգ ապրանքի ընդհանուր արժեքը կազմել է 16 586 լարի (6,3 հազար դոլար)։ Օրենքը խախտած անձանց պարտավորեցրել են վճարել 17 317 լարի (6,6 հազար դոլար) տուգանք։