Սնուփ Դոգի համերգից ստացվելիք շահույթից ոչ մի լումա պետբյուջե չի մտնելու
Ըստ հավաստի տեղեկությունների՝ «ՄԱՊ-ի Ալիկի» ժառանգ Մակարի ու Սիմոնյան Հայկոյի «Դոպինք Սփեյսը» 6 մլն դոլարանոց արկածախնդրության արդյունքում ծրագրել է հսկայական փողեր բռնել. համերգից ստացված ողջ շահույթից մի լումա անգամ չի մտնելու պետական բյուջե, և ամբողջ շահույթը տնօրինելու է հենց վերոհիշալ ընկերությունը: Այսինքն՝ պետական միջոցներից հատկացվել է 6 մլն դոլար փող կոնկրետ համերգային պրոյեկտի համար, բայց այդ փողը հատկացրած սուբյեկտը՝ ՀՀ-ն, դրանից ոչ մի լումա օգուտ չի քաղելու:
Սա, իհարկե, չի նշանակում, որ նույնպիսի անփառունակ ճակատագրի են արժանանալու նաև այն «պետական այրերը», որոնց մտահղացումն էլ, ըստ էության, կանքի է կոչել «Դոպին Սփեյսը». պետության փոխարեն փողերը կուտեն նույն Սիմոնյան Հայկոյի ՔՊ-ական հովանավորները՝ ևս մեկ անգամ գործողության մեջ դնելով «ատկատի» կատարելագործված այն մեխանզիմները, որոնց օգնությամբ արդեն 5 տարի է՝ Նիկոլն ուտում է երկիրը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2114