Հայաստանի թիմը շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայում վերջին մրցափուլից առաջ առաջատար եռյակում է
Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում անցկացվող շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայի 8-րդ խաղափուլից հետո Հայաստանի թիմը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մեր շախմատիստները նախորդ երկու մրցափուլերում 2:2 հաշվով են ավարտել հանդիպումները Չինաստանի և Ադրբեջանի թիմերի հետ:
8-րդ խաղափուլից հետո լավագույն եռյակն ունի հետևյալ տեսքը.
1-ին տեղ՝ Չինաստանի թիմ
2-րդ տեղ՝ Թուրքիայի թիմ
3-րդ տեղ՝ Հայաստանի թիմ
Օլիմպիադայի ավարտին մնացել է 1 խաղափուլ: Այսօր Հայաստանի մրցակիցը կլինի Ղազախստանի առաջին թիմը: