Դատախազությունն ընթացք է տվել կնոջ կողմից՝ աղջիկ երեխայի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ տեսանյութին
Իրավապահներն ուսումնասիրում են համացանցում շրջանառվող տեսանյութը, համաձայն որի՝ կինը, երեխաների ներգրավմամբ, բռնության, այդ թվում, սեռական ոտնձգության է ենթարկում աղջիկ երեխային, թքում երեխայի դեմքին։ ՀՀ դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ ընթացք է տրվել։
Նշենք, որ տեսանյութի համաձայն՝ կինն ինքն է հորդորում տեսանկարահանել երեխաների մասնակցությամբ բռնությամբ զուգորդված պոռնոգրաֆիկ բնույթի տեսանյութը, իսկ բռնության ենթարկված երեխան տեսանյութի սկզբում նրան մայր է անվանում։
ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում ևս նշեցին, որ հրապարակմանը ծանոթ են, անհրաժեշտ գործողություններ են իրականացվում։
Աղբյուր` Փաստինֆո