Ալեքսանդր Լուկաշենկո. Պուտինը Ռուսաստանում մրցակիցներ չունի
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուկրաինացի լրագրող Դիանա Պանչենկոյին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ Վլադիմիր Պուտինը կընտրվի 2024 թվականին Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններում։
«Կարծում եմ, որ Ռուսաստանում հաջորդ նախագահը կլինի Պուտինը։ Ընտրությունները կես տարուց են, Պուտինը հիմա Ռուսաստանում մրցակիցներ չունի»,- հարցազրույցում ասել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն նաև կարծիք է հայտնել, որ Պուտինն այժմ չի մտածում այն մասին, թե ով կարող է ստանձնել ՌԴ նախագահի պաշտոնը և շարունակել երկրի զարգացման ներկայիս ուղին, քանի որ նա արդեն շատ խնդիրներ ունի, որոնք պետք է լուծվեն։
«Երկիրը մեծ է, կան բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն»,- ասել է Բելառուսի նախագահը։