Ամերիկացին վիճակախաղի 15 տոմս է գնել եւ 15 ջեքփոթ շահել
ԱՄՆ Մերիլենդ նահանգի բնակիչը, որը վիճակախաղի նույն խաղարկության համար 15 վիճակախաղի տոմս է գնել, արդյունքում շահել է 15 մրցանակ՝ ընդհանուր առմամբ 750 000 դոլար, հաղորդում է UPI-ն:
65-ամյա տղամարդը Մերիլենդ նահանգի վիճակախաղի ներկայացուցիչներին պատմել է, որ նախկինում ավելի փոքր չափի ջեքփոթ է շահել, սակայն իր ջեքփոթն այսօր ամենամեծն է:
Հաղթողը, ով 20 տարի աշխատել, ասել է, որ 750 000 դոլարն իրեն եւ իր կնոջը թույլ կտա հարմարավետ թոշակի անցնել։