Վաշինգտոնի նահանգապետին դատի են տվել երեխաներին սեռափոխության վիրահատություն թույլատրելու օրինագծի համար
America First Legal ոչ առեւտրային կազմակերպությունը, որը ղեկավարում է Թրամփի նախկին քաղաքական խորհրդական Սթիվեն Միլլերը, դատական հայց է ներկայացրել ԱՄՆ Վաշինգտոն նահանգի նահանգապետ Ջեյ Ինսլիի դեմ՝ առանց ծնողների թույլտվության երեխաներին սեռափոխության վիրահատություն թույլատրելու օրինագծի համար, հաղորդում է News.am-ը:
Օրինագծի կողմնակիցները հայտարարել են, որ օրենսդրությունը չի անդրադառնում դեռահասների խնամակալության կամ ծնողներից բաժանման հարցերին, եթե նրանք համաձայնություն չեն տվել իրենց երեխայի «գենդերային անցմանը»։