Օձի կծելուց հետո հարազատները որոշել էին բուժել հիվանդին սուրբ ջրով և քիչ էր մնում սպանեին նրան
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում հարազատները ծիսակատարություն են իրականացրել տղամարդու նկատմամբ, ում կծել էր օձը։ Ծիսակատարությունից հետո տղամարդու մոտ արյունահոսություն է առաջացել, դրանով իսկ քիչ էր մնում սպանեին նրան։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ABP Live-ը։
Կարաջգաոն գյուղից վիրավոր Սոմա Թակերայային օձի կծելուց հետո գյուղի հիվանդանոց են տարել։ Մինչ հիվանդը պառկած է եղել բաժանմունքում, նրա հարազատներից մեկը որոշել է նրա համար ծես անել։ Նա փորձել է տալ սուրբ ջուր՝ որպես բուժում։
Ընտանիքը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել այս գործընթացից։
Չնայած այն հանգամանքին, որ բժիշկները խստորեն հորդորել են դադարեցնել ծեսը, բնիկ տղամարդիկ չեն լսել նրանց խորհուրդները։ Արդյունքում հնդիկի ինքնազգացողությունը վատացել է արյունահոսության պատճառով։
Ի վերջո տղամարդուն ուղարկել են մեկ այլ հիվանդանոց, որտեղ մասնագետներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը։ Հիվանդանոցի աշխատակիցը շեշտել է, որ գյուղական վայրերում աշխատելու վտանգի պատճառով իրենք ստիպված են եղել դիմել ոստիկանություն, որն էլ ապահովել է բուժհաստատության անվտանգությունը։