Արջը կեսգիշերին ներխուժել է տուն ու հարձակվել ծեր կնոջ վրա
Ամերիկյան Կոլորադո նահանգի Տրինիդադ քաղաքում արջը ներխուժել է 82-ամյա մի կնոջ տուն և հարձակվել նրա վրա։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է CBS News-ը։
Կինը կեսգիշերին արթնացել է միջանցքում շան հաչոցից, բացել է սենյակի դուռը և այնտեղ տեսել մի փոքրիկ սև արջուկի։ Գիշատիչը անմիջապես հարձակվել է նրա վրա և քերծել նրա ոտքերը։ Տուժողին հաջողվել է հրել արջին և փակվել մեկ այլ սենյակում։
Գիշատիչը որոշ ժամանակ շրջել է սենյակով, այնուհետև բաց պատուհանից դուրս եկել փողոց:
Կինը դեպքի մասին հայտնել է Կոլորադոյի այգիների և վայրի բնության վարչություն: Ներկայումս գերատեսչության աշխատակիցներն ամեն ինչ անում են գիշատչին գտնելու համար։ Եթե նրան բռնեն, կարող են էվթանազիայի ենթարկել։
Փորձագետների կարծիքով՝ կնոջ վրա հարձակված արջը ձագ է։ Նրա քաշը ենթադրաբար չի գերազանցել 45 կիլոգրամը։