148 կիլոգրամ կշռող կինը դիետայի շնորհիվ կորցրել է իր քաշի կեսը
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի բնակչուհին 1:1 դիետայի շնորհիվ կորցրել է իր քաշի կեսը և փոխել իր կյանքը։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է 7 News-ը։
Օլգա Բաբացանին երկար ժամանակ ամաչում էր ավելորդ քաշից։ Նա խուսափում էր հագուստի խանութներից, ինչպես նաև կարծում էր, որ չի կարող սեր գտնել իր մարմնի մեծ ծավալի պատճառով։
Կինը, ով կշռում էր 148 կիլոգրամ, փորձել է նիհարել ու դիետաներ է պահել, սակայն արագ վերադարձել է հին սովորություններին ու սկսել է անպիտան սնունդ օգտագործել։
«Տարիների ընթացքում քաշս ավելացել է։ Մի անգամ հայելու մեջ նայեցի իմ արտացոլանքին և չճանաչեցի ինձ»,- հիշում է նա:
Նիհարելու համար Բաբացանին սկսել է կանոնավոր քայլել, ինչպես նաև հետևել 1:1 սննդակարգին։ Բաբացանին սահմանափակել է իր սննդի կալորիականությունը օրական 800-ով: Բացի այդ, նա հրաժարվել է արագ սննդից և սկսեց ուսումնասիրել առողջ սննդակարգի էությունը:
Կնոջ խոսքով՝ սկզբում իր համար դժվար էր դիմադրել գայթակղությանը։
«Բայց ժամանակի ընթացքում ավելի հեշտացավ, քանի որ ես տեսա արդյունք», – ասում է նա:
Նախաճաշից հրաժարվելու և նախկինի պես շոկոլադ ուտելու փոխարեն Բաբացանին առավոտյան կերել է միրգ: Օրվա ընթացքում նա կարող էր ուտել թունաով ռուլետ և աղցան: Բացի այդ, նա օրական առնվազն երկու լիտր ջուր էր խմում։
40 տարեկանում նրան հաջողվել է նիհարել ընդհանուր առմամբ 72 կիլոգրամով։ Բաբացանիի խոսքով՝ նիհարելու շնորհիվ նա բարելավել է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունը, ինքնավստահություն է ձեռք բերել ու այլեւս չի ամաչում իր մարմնից։