Լոնդոնի կենտրոնում խոշոր հրդեհի պատճառով շուրջ 1200 մարդ է տարհանվել
Լոնդոնի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ծխի ամպը երևում է մի քանի կմ հեռավորության վրա։ Որպես նախազգուշական միջոցառում՝ հրդեհի մերձակայքում գտնվող շենքերից շուրջ 1200 մարդ է տարհանվել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Լոնդոնի հրշեջ ծառայության տարածած հայտարարությունը։
Հրդեհը բռնկվել է 11-հարկանի գրասենյակային շենքում։ Ոչնչացել է 10-րդ հարկում գտնվող բույսերով սենյակը։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է շուրջ 40 հրշեջ և 6 հրշեջ հաշվարկ։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ։