Ուկրաինան մինչև հոկտեմբեր չի կարողանա ամբողջությամբ կատարել Եվրամիության հանձնարարականները․ Ստեֆանիշինա
Ուկրաինան մինչև հոկտեմբեր չի կարողանա ամբողջությամբ կատարել Եվրամիության բոլոր յոթ հանձնարարականները, որոնք անհրաժեշտ են հանրակցությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու համար։ Այդ մասին հայտարարել է եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան։
Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները հույս էին հայտնել, որ մինչև հոկտեմբեր կկարողանան կատարել բոլոր պայմանները բանակցային գործընթաց սկսելու համար:
Միևնույն ժամանակ, Ստեֆանիշինան հավաստիացրել է, որ մինչ այդ Կիևը հույս ունի ապահովել համաձայնեցված օրենսդրական և ինստիտուցիոնալ բոլոր քայլերի իրականացումը: