Բերձորի միջանցքի բացումը անհետաձգելի հրամայական պետք է դառնա միջազգային համայնքի համար. Արամ Ա
Բերձորի միջանցքի բացումը անհետաձգելի հրամայական պետք է դառնա միջազգային համայնքի համար: Այս մասին ասել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը՝ հյուընկալվելով Լիբանանում Կանադայի դեսպանին:
Ի պատիվ Հայրապետի պաշտոնական ճաշ է տրվել, որին ներկա են եղել նաեւ այլ դեսպաններ: Հյուրասիրության ընթացքում 2 հիմնական հարց է քննարկվել՝ Լիբանանում նախագահական ընտրությունները եւ Արցախի հարցը:
Արցախի հարցին անդրադառնալով կաթողիկոսը շեշտել է Բերձորի միջանցքի անհապաղ վերաբացման անհրաժեշտությունը, որի պատճառով 120 հազար հայեր վտանգված են: Արամ Ա-ն նաեւ ընդգծել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման հրամայականը եւ հույս հայտնել, որ այս ուղղությամբ միջազգային համայնքը իր գործնական աջակցությունը ցույց կտա: