Բորտուղեկցորդուհին զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս թռիչքից առաջ սուրճ չխմել
Բորտուղեկցորդուհի Քլեր Սմոլհորնը ճանապարհորդներին խորհուրդ է տվել թռչելիս խմել բուսական թեյ և խուսափել կոֆեին պարունակող ըմպելիքներից: Ինչպես նշում է թերթը, տաք ըմպելիքները թույլ են տալիս հանգստանալ, իսկ բուսական թեյը, ի տարբերություն կոֆեինի, կօգնի քնել։
Բորտուղեկցորդուհի Սառա Գուդվինը Virgin Australia-ից ասել է, որ բարձրության վրա սուրճն ազդում է մարմնի վրա այնպես, ինչպես ալկոհոլը։ Դա կարող է հաճախակի զուգարան այցելելու և ջրազրկման պատճառ դառնալ:
«Թռիչքից առաջ փորձեք կոֆեինի հետ կապված որևէ բան չօգտագործել, քանի որ դա կարող է մեծացնել ձեր անհանգստությունը և ավելի նյարդայնացնել», – Shantnews-ի փոխանցմամբ՝ Գուդվինի խոսքերը մեջբերում է Mirror-ը: