ԵՄ-ն հայտարարել Է Նիգերի իրավիճակի վերաբերյալ ECOWAS-ի որոշումներին աջակցելու մասին
Եվրամիությունը պատրաստ է աջակցել Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի (ECOWAS) բոլոր որոշումներին և գործողություններին՝ կապված Նիգերի ռազմական ապստամբության հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին օգոստոսի 17-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն:
«Մենք պատրաստ ենք աջակցել ECOWAS-ի բոլոր որոշումներին և գործողություններին, և դա ներառում է անհատական պատժամիջոցների վերաբերյալ որոշումները։ Մենք պատրաստ ենք աշխատել այդ ուղղությամբ ։ Մենք հաստատում ենք մեր լիակատար աջակցությունը ECOWAS-ի որոշումներին և գործողություններին» - ասել է մամուլի քարտուղարը: