Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ծանոթացել է բազմաբնակարան համալիրների կառուցման ներդրումային ծրագրերի ընթացքին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում Կապանում ծանոթացել է բազմաբնակարան համալիրների կառուցման ներդրումային ծրագրերի ընթացքին:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Նիկոլ Փաշինյանը։
««Լիաշին» ՍՊԸ-ի ներդրումը հասնում է 700 մլն դրամի, իսկ «Նյու հաուս» ՓԲԸ-ինը՝ 1,7 մլրդ դրամ։ Կառավարությունը շարունակելու է խրախուսել մարզերում բնակարանային նոր ծրագրերի իրականացումը»,- գրել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ին այցելել է Սյունիքի մարզ՝ Երևան-Կապան ավիաչվերթով։ Փաշինյանի այցն աշխատանքային է։ Սյունիքի մարզում վարչապետին են ներկայացվել մարզպետի աշխատակազմի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը և ընթացիկ ծրագրերը։