Սլովակիայի նախագահը պահանջել է ԱԽ նիստ գումարել Բրատիսլավայում ոստիկանության հետախուզությունների պատճառով
Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովան հանրապետության վարչապետից պահանջել է Անվտանգության խորհրդի (ԱԽ) արտակարգ նիստ հրավիրել։ Դրա պատճառ է դարձել այն, որ առավոտյան Բրատիսլավայում Սլովակիայի ոստիկանության Հանցավորությունների ազգային գործակալությունը (NAKA) խուզարկություններ է կատարել Սլովակիայի հետախուզական ծառայության (SIS) և Անվտանգության ազգային վարչության (ԱԱՎ) գլխամասերում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Սլովակիայի TASR լրատվական գործակալությունը։
Ըստ գործակալության՝ NAKA-ի սպաները նաև փորձել են խուզարկություններ կատարել այդ երկու գերատեսչությունների գործող և նախկին ղեկավարների տներում։ Տեղեկատվություն է ստացվել ԱԱՎ երկու աշխատակցի ձերբակալման մասին։
Պատասխանելով նախագահի դիմումին՝ Սլովակիայի վարչապետ Լյուդովիտ Օդորը հայտնել է, որ ԱԽ արտակարգ նիստ հրավիրելու մասին որոշում կկայացնի միայն բավարար տեղեկատվություն ունենալուց հետո։ Օդորը նշել է, որ արդարադատությունը վերաբերում է բոլորին, և որ ինքը չի պատրաստվում միջամտել ոստիկանության, դատախազների կամ դատարանների աշխատանքին։
Խուզարկությունների պատճառների մասին պաշտոնական տեղեկատվություն չի եղել: