Գվարդիոլան դարձավ պատմության մեջ երկրորդ ամենատիտղոսակիր մարզիչը
Երեկ «Մանչեսթեր Սիթին» հաղթեց ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում «Սևիլիային» (1-1, 11-մետրանոցներով՝ 5:4):
Խոսեպ Գվարդիոլան մարզչական կարիերայում նվաճեց 36-րդ տիտղոսը։ Այս ցուցանիշով իսպանացի մասնագետն առաջ է անցել Միրչա Լուչեսկուից (35 տիտղոս), ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է MisterChip-ը։
Սըր Ալեքս Ֆերգյուսոնը շարունակում է մնալ ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր մարզիչը՝ 39 տարվա ընթացքում նվաճելով 49 տիտղոս։
Գվարդիոլան նախկինում «Բարսելոնայի» հետ նվաճել էր 14 տիտղոս, «Բավարիայի» հետ՝ 7, իսկ «Մանչեսթեր Սիթիի» հետ՝ 15 տիտղոս։