Ապօրինի զենք-զինամթերքի հանձնման դեպքեր են արձանագրվել
Մասիսի բաժնում ապօրինի զենք-զինամթերքի հանձնման դեպքեր են արձանագրվել: Օգոստոսի 7-ին բաժին է ներկայացել Նոր Խարբերդ գյուղի մի բնակիչ և հանձնել որսորդական ողորկափող հրացան, նռնակ՝ պայթուցիչով և փամփուշտներ, որոնք, ըստ երիտասարդի, պատկանել են հանգուցյալ պապին:
Գրանցվել են զենքերի հանձնման այլ դեպքեր ևս:
Մանրամասները՝ տեսանյութում: