Ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել
Առնվազն 18 մարդ է զոհվել, ևս 20-ը՝ վիրավորվել Բոլիվիայում ավտոբուսի վթարի հետևանքով, Shantnews-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 16-ին հայտնել է El Deber թերթը։
Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել Սանտա Կրուսը Կոչաբամբայի հետ կապող մայրուղու վրա։ La Veloz del Chaco տրանսպորտային ընկերությանը պատկանող ավտոբուսը 80-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից:
Վարորդը վիրավորվել է, մահացածների թվում կան անչափահասներ։
Փրկարարական աշխատանքներն իրականացրել են ոստիկանության աշխատակիցները, հրշեջները, օգնություն են ցուցաբերել նաև դեպքի ականատեսները, նշվում է հրապարակման մեջ։ Տուժածների վիճակը պարզվում է։
Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում՝ պարզելու վթարի պատճառը։