«Անպատմելի երջանկություն է քո մաման լինելը». Արմինկայի շնորհավորանքը որդուն
ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Արմինկան ինստագրամյան իր էջում հրապարակել է որդու հետ համատեղ լուսանկար՝ շնորհավորելով նրա տարեդարձը:
«Անպատմելի երջանկություն է քո մաման լինելը: Ծնունդդ Շնորհավոր,տղես»,- գրել է երգչուհին:
Նշենք, որ Արմինկայի որդին դարձել է 14 տարեկան:
Արմինկան 2016 թվականից ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: Ավելի վաղ հարցազրույցներից մեկում Արմինկան ասել էր, որ չնայած բոլոր դժվարություններին` հարմարվել է ամերիկյան կյանքին։ «Ես ինձ շատ լավ եմ զգում այստեղ։ Ամեն բան իր ժամանակին է լինում։ Այս պահին ես հարմար եմ գտնում իմ ամբողջ ընտանիքի հետ գտնվել ԱՄՆ-ում»,- ասել էր նա։