Հետախուզվում էր ՌԴ Կրասնոդարի իրավապահների կողմից
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 15-ին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել և Հրազդանի բաժին է տեղափոխվել 64-ամյա Մանվել Ս.-ն, որը հունիսի 28-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը) 3-րդ մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Խափանման միջոցը՝ ստորագրություն։